Պարեկային ոստիկանությունը 10 հատ (!!) մոտոցիկլետ է ստացել, և հանրապետության վարչապետն անձամբ գնացել է դրանք ընդունելու։ ՆԳ նախարարի ուղեկցությամբ ստուգել է, «տեղավորել», ուղարկել գործի և այդ մասին հպարտորեն տեղեկացրել հանրությանը։
Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ, ասենք, ԲՏԱ նախարարությունում A4 թուղթ, ֆլոմաստեր կամ ստեպլեր ստանան, և «Սիրելի Առաջնորդն» անձամբ գնա դրանք ընդունելու՝ ի փառս հայրենյաց և ի սարսափ ինքնիշխանության թշնամիների։
Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ